Թուրքիայի Մարմարիս նավահանգստային քաղաքում անտառային հրդեհ է բռնկվել եւ հրշեջ ուղղաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով մեկ մարդ ծանր վիրավորում է ստացել, հաղորդում է Reuters-ը։

Տեղի նահանգապետն ասել է, որ հրդեհը բռնկվել է Յալանջիբոգազ շրջանի  անտառներում։

 Նա նշել է, որ հրդեհը բռնկվել է քամու պատճառով, որը փչում է ժամում 14 կմ արագությամբ։