Օգոստոսի 26-ին, ժամը 20.25-ին, «շտապօգնության» ենթակայանից հաղորդում է ստացվել, որ Մխիթար Գոշ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7/Ա հասցեում հայտնաբերվել է 36-ամյա Հրանտ  Մաթուլյանի   դիակը` արյան հետքերով:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ  նույն օրը, ժամը 19.30-ին, նույն տան բնակիչ` ՌԴ քաղաքացի, 25-ամյա  Գեորգի Պ.-ն որսորդական հրացանից հրազենային վնասվածքներ է հասցրել Հ. Մաթուլյանին, որը մինչեւ «շտապօգնության» ժամանելը մահացել է:

Դեպքի վայրի զննությամբ տան ննջասենյակի հատակին հայտնաբերվել է 1957 թ. արտադրության, 16 x 70 տրամաչափի զուգահեռ տեղակայված փողերով երկփողանի որսորդական հարթափող հրացան` փամփշտանոցներում 2 հատ 16 x 70 տրամաչափի կրակած պարկուճներով, որն առգրավվել է փորձաքննության ուղարկելու համար:Ձեռնարկվում են միջոցառումներ Գեորգի Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում է նախաքննություն: