Մեծ Բրիտանիայի ամենատարեց երկվորյակներն այսօր նշում են իրենց 100-ամյակը: Ուինֆրիդ Ռիպպոնը եւ Մարջորի Վուդքոկը  հոբելյանը նշելու  են միասին, հաղորդում է YorkshirePost-ը: Ուինֆրիդի որդին` Սթիվենը, վստահ է, որ նրանց երկարակեցության գաղտնիքը թաքնված է գեներում:

Միաժամանակ, ըստ նրա, քույրերը «երբեք չեն ծխել, իսկ ալկոհոլ կարող էին իրենց թույլ տալ միայն Ծննդյան տոներին», ավելին, նրանք մեքենա չեն ունեցել եւ միշտ քայլել են ու երբեք ժամերով չեն նստել հեռուստացույցի առջեւ: Նրանք ծնվել են 1911թ. օգոստոսի 27-ին Ուիթերնսի քաղաքում:

Քույրերն  ամուսնացել են  միաժամանակ, ի դեպ, միաժամանակ էլ այրիացել են:  Մարջորին արդեն տասնամյակ է, ինչ ապրում է ծերանոցում, իսկ Ուինֆրիդն ապրում է իր տանը, նրան օգնում են սոցիալական ծառայության աշխատակիցները: