Երգչուհի Բեյոնսեն հաստատել է իր հղիության մասին լուրերը: 29-ամյա փոփ-աստղը MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ հանրությանը ցույց է տվել իր կլորավուն փորը: Այս մասին հաղորդել է  Examiner.com-ը: Նա հանդիսատեսին տեղեկացրել է, որ շուտով ինքն ու  իր ամուսինը` Jay-Z-ն առաջնեկ են ունենալու:

Նշենք, որ Բեյոնսեն Forbes-ի հրապարակած աշխարհի ամենահզոր կանանց ցուցակում է: Ինչպես նաեւ, ըստ Forbes-ի, այս ամուսնական զույգը աշխարհի ամենահարուստ զույգերից մեկն է: