Թել-Ավիվում օգոստոսի 29-ի գիշերը tեղի ունեցած ահաբեկչության արդյունքում վիրավորվել է 8 մարդ, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, հաղորդում է NEWSru Israel-ը: Հարձակումն իրականացրել է Շխեմայի բնակիչ մի արաբ:

Ահաբեկչությունն իրականացվել է ժամը 2-ի սահմաններում` Սալամե եւ Ա-Բարբանել փողոցների խաչմերուկում, «Ա-Օման 17» ակումբի մոտ, որտեղ մոտ հազար երիտասարդներ են եղել: Վերջիններս նշում էին ամառային արձակուրդների ավարտն ու ուսումնական տարվա սկիզբը: Հարձակման արդյունքում ակումբում ակումբում գտնվող երիտասարդներից ոչ ոք չի տուժել:

Ահաբեկիչը տաքսի էր կանգնեցրել Յաֆֆոյում, խնդրել, որ իրեն տանի Թել-Ավիվի ավտոկայան, դանակով վիրավորել էր տաքսիստին եւ տիրացել մեքենային: Սալամե փողոցում նա վրաերթի էր ենթարկել երկու հետիոտնի, իսկ ակումբի մոտ մեքենայով հարձակվել էր ոստիկանների վրա: Դրանից հետո նա դուրս էր եկել մեքենայից եւ, «Ալլահ-Աքբար» գոռալով, հարձակվել ոստիկանների վրա:

Ահաբեկչին վիրավորել եւ ձերբակալել էին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ հարձաքննել են: Հայտնի է, որ ահաբեկիչը մոտ 20 տարեկան է: