Վլադիկավկազի Ռուսկի կղզու վրա Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի անցկացման տարածքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի 500 շինարարների եւ հարյուրավոր պահակների միջեւ:
«Կրոկուս» ՓԲԸ-ի հեռավորարեւելյան մասնաճյուղի մամուլի քարտուղար Եկատիրինա Չերնենկոն հայտնել է, որ տարածքի պահակները ուժ չեն գործադրել շինարարների նկատմամբ, միայն կանխել են գրոհը եւ ոստիկանությանը դեպքի վայր են կանչել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բախման պատճառը եղել է շինարարների կողմից սահմանված կանոնի խախտման փորձը: «Միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ շաբաթ օրը մահմեդական շինարարների մի մասը չի կարողացել տոնել ուրազ-բայրամի տոնը: Կղզու վրա անբեկանելի կանոն է գործում, եւ ՆԳՆ աշխատակիցները մի քանի շինարարներից վերցրել են ալկոհոլային խմիչքը»,-«ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Եկատիրինա Չերնենկոն: Որոշ տեղեկություններով, պահակը արգելել է երեք շինարարների ալկոհոլային խմիչք բերել հանրակացարանի տարածք:
Դեպքի վայր են ժամանել Հատուկ ծառայության եւ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները: Ներկայումս կողմերից ոչ մեկը մյուսի հանդեպ մեղադրանքներ չի ներկայացնել: Փաստի կապակցությամբ անցկացվում են ստուգումներ:




























