Սիրիայում շարունակվում են բողոքի ցույցերը` ուղղված նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ: Օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած հակակառավարական ելույթների զոհ է դարձել 12 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:

Շաբաթ` օգոստոսի 27-ին, անկարգությունների զոհ է դարձել 15 մարդ:

Սիրիայում բողոքի զանգվածային ցույցերը շարունակվում են 5 ամիս` մարտի կեսերից: ՄԱԿ-ի տվյալներով, այդ ամիսների ընթացքում բախումների զոհ է դարձել 2.2 հազար մարդ: