Սանկտ Պետերբուրգում տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Եմենի 21-ամյա մի քաղաքացի, ով նաեւ Սանկտ-Պետերբուրգի բուհերից մեկի 3-րդ կուրսի ուսանող է։

Օգոստոսի 26-ի երեկոյան իր համակուրսեցու հետ, ով նույնպես Եմենի քաղաքացի է, նա եղել է գիշերային ակումբում։ Խմելու ժամանակ նրանք ծանոթացել են երկու հյուսիսկովկասցիների հետ։ Համատեղ խմելուց հետո հաշիվը փակելու առնչությամբ նրանց միջեւ վիճաբանություն է ծագել։ Արդյունքում կովկասցիներից մեկը ջարդել է շիշը եւ դրանով հարվածել ուսանողի թիկունքին, հայտնում է Սանկտ-Պետերբուրգի ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ներկայումս քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը։