Թուրքիայի Ադըյաման քաղաքում 4-ամյա փորձել է անցնել բանուկ փողոցը, սակայն չի ստուգել աջ կողմը, որի հետեւանքով դեմքով հարվածել է ընթացքող բեռնատարին։
Անվտանգության տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է 4-ամյա տղան փորձում անցնել փողոցն ու հասնել քրոջը, ով արդեն անցել էր փողոցը։ Տղան դեմքով հարվածում է բեռնատարի թափքին եւ ընկնում գետնին։ Անմիջապես նրան օգնության են հասնում եւ տեղափոխում հիվանդանոց։


























