Թերթն անդրադարձել է օրերս հայաստանյան շուկայում գրանցված շաքարավազի գների ռեկորդային աճին`մինչեւ 500 դրամ մայրաքաղաքում, 520 դրամ` մարզերում: «Դա պայմանավորեցին միջազգային շուկայում գների աճով: Գյուղնախարարն անգամ հայտարարեց, թե գինը դեռ շուտ պետք է բարձրանար, քանի որ Վրաստանում այն վաղուց 46 դրամ է:

Պարզվում է` շաքարավազի գինը միջազգային շուկայի հետ բնավ կապ չունի: Բանն այն է, որ նախագահ Ս. Սարգսյանը խոշոր հարկատուների հետ վերջին հանդիպման ժամանակ, ըստ տեղեկությունների, պարտադրել է ստվերային գործարք կնքողներին սեպտեմբերի 1-ից բացառել այն եւ ամբողությամբ տեղափոխվել հարկային դաշտ: Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերությունը, որը հանրապետություն շաքարավազ ներմուծողն է, գլխի է ընկել, թե ինչպես պետք է անի, որ իր գերշահույթը չպակասի:

Լավագույն ձեւը` մտնել ժողովրդի գրպանը: Մինչ այդ խոշոր մատակարարներին մեծածախ վաճառք իրականացնելիս հաշիվ-ապրանքագրում նշում էր 50 դրամ մեկ կիլոգրամի համարմ այժմ` 427 դրամ: Ահա թե ինչու է Հայաստանում շաքարավազը թանկ: Չնայած «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում երեկ շաքարավազի գինը իջել էր 440 դրամի, բայց,ելնելով վերոնշյալից, հավանաբար, այլեւս չի էժանանա»,- գրում է «Երկիր»-ը: