Թերթը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ:
«Ես ոչ մի կանխատեսում չեմ ցանկանում անել, բայց ես կոչ եմ անում ժողովրդին` պատրաստ լինել զանգվածային բողոքների, կոչ եմ անում պատրաստ լինել այն բանին, որ ժողովուրդը նորից պետք է ցուցադրի իր ամբողջ ուժը: Իշխանությունների կեցվածքը ցույց է տալիս, որ միեւնույն է` նրանք պատրաստ են զիջումների միայն մի դեպքում, եթե ժողովուրդը ցուցադրում է իր ուժը»,- ասել է Զուրաբյանը:
Նա նաեւ հավելել է, թե, այնուամենայնիվ, իրենք դեռ չեն համարում բոլոր կամուրջներն այրված եւ հենց այդ պատճառով ընդամենը առկախել են երկխոսությունը եւ պատրաստ են Տիգրան Առաքելյանի ազատ արձակման դեպքում վերսկսել այն «եւ օգտագործել սեպտեմբերին արդյունավետ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը»:




























