ԱՄՆ Պորտլենդում տեղի համալսարանի ուսանողները պահանջում են աշխատանքից ազատել դասախոսին, որն ուսանողներին ասել է, թե միայն երկու սեռ գոյություն ունի, հայտնում է Daily Mail-ը։

Պրոֆեսոր Քրիստի Համերը ուսումնառության դրական միջավայր ստեղծելու դասի ժամանակ հայտարարել է, որ ընդամենը երկու սեռ գոյություն ունի: Նրա հետ միայն մեկ ուսանող է համաձայնել։ Մնացածը համարել են, որ գոյություն ունի եւ՛ կենսաբանական, եւ՛ սոցիալական գենդեր։ Մեկ շաբաթ անց դասի ժամանակ ուսանողուհին, որն իրեն ոչ կին, ոչ տղամարդ չի համարում, կրկին հարցրել է, թե քանի սեռ կա։ Լսելով պատասխանը, որ դրանք ընդամենը երկուսն են, նա անհարմար վիճակում է հայտնվել։ Ուսանողուհին չի կարծում, որ այդ դասախոսը բավականաչափ որակավորված է ուսումնառության դրական միջավայր ստեղծելու դասեր վարելու համար:

Այժմ ուսանողները հրաժարվում են գնալ Քրիստի Համերի դասախոսություններին եւ պահանջում են նրան ազատել աշխատանքից։ Ադմինիստրացիան որոշել է ստեղծել մեկ այլ դասընթաց, որտեղ կդասավանդի ուրիշ դասախոս, եւ որտեղ ուսանողները կարող են տեղափոխվել։ Պրոֆեսորը կշարունակի դասավանդել, քանի որ մոտ երկու հազար մարդ նրան աշխատավայրում պահելու խնդրագիր է ստորագրել։