WikiLeaks կայքը Ադրբեջանի մասին նոր նյութ է հրապարակել, որոնցից մեկը ներկայացնում է ադրբեջանական «Մուսավաթ» թերթը: Նյութը վերաբերում է «Գուսկա» անունով հայտնի գործարարի եւ խորհրդարանի պատգամավոր Հուսեյն Ադբուլաեւի  աղմկահարույց ձերբակալությանը, որը լրջորեն անհանգստացրել է ԱՄՆ դեսպանությանը: Վերջինս հարցը պարզաբանելու համար քննարկումներ է անցկացրել Բաքվի տարբեր արեւմտյան ներկայացուցիչների հետ: ԱՄՆ դեսպանության` քաղաքական հարցերով խարհրդականի կողմից ուղարկված հեռագրում ասվում է, որ մարտի 16-ին խորհրդարանի գումարման նիստի ժամանակ անկուսակցական պատգամավոր Հուսեյն Աբդուլաեւը քննադատել է վարչապետ Արթուր Ռասուլզադեի կողմից ներկայացված կառավարական զեկույցը: Պատգամավորը Ռասուլզադեի զեկույցn անվանել է «վիրավորական Ադրբեջանի ժողովրդի համար»: Խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովը ընդհատել է պատգամավորին եւ անջատել նրա խոսափողը, սակայն Աբդուլաեւը շարունակել է խոսել:

Այդ ժամանակ իշխանամետ պատգամավոր Ֆեզայիլ Աղամալին հայհոյել է Աբդուլաեւին, նրանց մեջ քաշքշուք է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի:

Հեռագրում ասվում է, որ այդ միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, Աբդուլաեւը զրկվել է պատգամավորական անձեռնամխելիությունից եւ ձերբակալվել: Փաստաթղթում նշվում է, որ նրա ձերբակալության պատճառները ամբողջությամբ պարզված չեն. անհանգստանցում է այն հանգամանքը, որ պատգամավորին ձերբակալելել են կառավարությանը քննադատելու համար:

«Չնայած Աբդուլաեւը լայն գործարարական կապեր ունի, սակայն նրա ձերբակալության համար այլ պատճառներ կան: Մենք այդ հարցը պահում ենք մեր ուշադրության կենտրոնում եւ քննարկումներ ենք անցկացնում Բաքվի այլ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների, այդ թվում ԵԱՀԿ գրասենյակի հետ»,-նշված է գաղտնի հեռագրում: