ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի օգնական Սաշա Բեյքերը Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոլաոս Խարդալիասի հետ քննարկել է Հունաստանում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնման հեռանկարները, տեղեկացրել է Պենտագոնը։

«Երկու ղեկավարները կարծիքներ են փոխանակել Սուդա ծովախորշում եւ Հունաստանի այլ շրջաններում ԱՄՆ ռազմական ներկայությունն ընդլայնելու մասին՝ ՆԱՏՕ-ի աջակցությունն ուժեղացնելու նպատակով, հատկապես Արեւելյան Միջերկրածովում, Բալկաններում, Սեւ ծովում եւ ՆԱՏՕ-ի հարավային թեւում»,- ասված է մամուլի հաղորդագրությունում։

Կողմերը նշել են նաեւ Ալեքսանդրոպուլիս նավահանգստի նշանակությունը «ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի կայուն հասանելիության եւ հատկապես Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար»։

Բեյքերը շնորհակալություն է հայտնել Հունաստանին Ուկրաինային աջակցելու համար եւ առաջարկել է շարունակել հույն-թուրքական երկխոսությունը տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար։