Խաբարովսկում կանխվել է բախումը մի քանի արմատական խմբավորումների եւ ազգայի փոքրամասնություններից մեկի ներկայացուցիչների միջեւ:
Ավելի քան 30 ակտիվ մասնակիցներ ձերբակալվել եւ տեղափոխվել են ոստիկանություն, հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը` չհստակեցնելով, թե որ ազգության ներկայացուցիչներն են մասնակցել ընդհարմանը:
Ավելի վաղ նման զանգվածային բախումներ Խաբարովսկում չեն եղել: Հաղորդվում է, որ ժամը 20-ի սահմաններում «Պլատինում Արենա» համալիրի մերձակայքում հավաքվել է մոտ 50 մարդ: Որոշ ժամանակ անց իրավապահները որոշել են կանխել բանակցությունները: Ներկայումս քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը:



























