Լիդո կղզում մեկնարկում է Վենետիկի 68-րդ կինոփառատոնը:

«Մրցութային ծրագրում ցուցադրվելու են 22 ֆիլմեր, արտամրցութային կարգով` 19, «Հորիզոններ» ծրագրում` 24 ֆիլմեր»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Վենետիկի փառատոնի ընտրական հանձնաժողովը դիտել է 5208 ֆիլմ, որոնցից 2511-ը` լիամետրաժ խաղարկային: Անցած տարի ընտրողները գրեթե հազարով պակաս էին դիտել:

Փառատոնը բացվելու է Ջորջ Քլունիի «Մարտյան իդեր» եւ վավերագրող Վիկտոր Կոսակովսկու «Կեցցեն անտիպոդները» ֆիլմերով:

Ռոման Պոլանսկին հավակնում է «Ոսկե առյուծի» ֆրանսիացի դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Սպանդ» պիեսի էկրանավորման համար:

Աբել Ֆերրարան ներկայացնելու է իր «4:44. Վերջին օրը երկրի վրա» ֆիլմը,  Ուիլյան Ֆրիդկինը` «Քիլլեր Ջո» ֆիլմը:

Փառատոնի ժյուրին գլխավորում է Դարրեն Արոնոֆսկին: