Թերթը ներկայացնում է վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի գնահատականները Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ: «Մեծահարուստ տխրահռչակների կենսակերպը» ենթավերնագրի ներքո` Ռ. Կիրակոսյանը գրում է. «Այն պահից սկսած, երբ հարուստ վերնախավը Հայաստանի քաղաքական կյանքում ձեռք բերեց նոր, պետական դերակատարություն, անպատժելիության մթնոլորտը էլ ավելի արմատացավ:

Միունույն ժամանակ, կառավարումը Հայաստանում սկսեց ավելի շատ նմանվել «իշխանական մեծամտության», ինչի հետեւանքով պետությունը ինքն իրեն ազատեց ժողովրդին ծառայելու պարտավորությունից: Բնականաբար, սա հանգեցրեց երկրի շարքային քաղաքացիների անտարբերությանն ու մեկուսացմանը:

Այդ պայմաններում Հայաստանի ներկա իշխանությունները բախվում են մի շարք արտաքին մարտահրավերների` սկսած արտասահմանում աշխատող հայերի դրամական փոխանցումների նվազումից մինչու տնտեսկան անկում, որը միայն ավելի է խորանում: Այդ մարտահրավերները, որոնք համընդհանուր տնտեսկան ճգնա-ամի հետուանք են, լուրջ սպառնալիք են Հայաստանի տնտեսության համար: Ներքին խնդիրները ներառում են հարկահավաքության թերությունները, անպատշաճ մաքսային ռեժիմը, անշարժ գույքի շուկայում արհեստականորեն ուռճացված գները, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի սակավությունը:

Ավելի լուրջ վտանգ են ներկայացնում, սակայն, կառուցվածքային թերթությունները, երբ տնտեսական աճը խիստ կախված ենայնպիսի սահմանափակ հատվածների տնտեսական աճից, ինչպիսին են` ծառայությունների ոլորտը կամ ադամանդագորխությունը, ինչպես նաեւ առավելապես ֆինանսական մուտքերից կախված տնտեսական գոյատեւումը»: