Թերթը տեղեկացնում է, որ քաղաքացի Տաթեւիկ Ղարիբյանը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Ծերեթելի-Բագրատունյաց խաչմերուկի հարեւանությամբ գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետից գնել է «Preston» ֆիրմայի վարսակի շիլա. եփելիս վատ հոտ զգալով` Տ. Ղարիբյանը հայտնաբերել է, որ այն ժամկետանց է:

Շիլայի փաթեթի վրա սոսնձված եւ ժամկետի մասին տեղեկացնող մակնշման կրկնապիտակը պոկելով` դրա տակ հայտնաբերել է 1 տարվանից ավելի վաղեմության իրական ժամկետը:

«ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամկետանց մանկական շիլայի վերաբերյալ հրապարակումից հետո համալիր ստուգումներ է սկսել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում եւ, ինչպես երեկ տեղեկացանք նշված ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, արդեն իսկ հայտնաբերել է օրենսդրության պահանջների խախտմամբ, առանց հայերեն մակնշման վաճառվող ապրանքներ»,- գրում է թերթը: