SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը շաբաթ օրը հայտարարել է, որ Starlink տերմինալները «մարտի դաշտում առավելություն» են ապահովում, որն ավելի քիչ արժե, քան նոր GPS արբանյակը:
Մասկի մեկնաբանությունները հնչել են մեկ օր անց այն բանից, երբ նա ասել էր, որ SpaceX-ը չի կարող հավերժ ֆինանսավորել ինտերնետը Ուկրաինայում, եւ Պենտագոնը, հնարավոր է, ապագայում ստիպված լինի վճարել դրա համար:
Ուրբաթ օրը Մասկը հայտարարել էր, որ SpaceX-ը չի կարող Starlink տերմինալների միջոցով «անվերջ» ֆինանսավորել Ուկրաինայում ծայրահեղ կարեւոր ինտերնետային ծառայությունները: «Դա անխոհեմ է»,- Twitter-ում գրել է Մասկը:
Մասկի խնդրանքի հետ կապված քննադատությունների առիթով նա ասել է, որ SpaceX-ի հայցն արվել է հաշվի առնելով, որ «մարտի դաշտում զգալի առավելությունն ավելի քիչ է, քան մեկ նոր GPS արբանյակի արժեքը»: «Ճակատագրի հեգնանքով՝ GPS-ը չի աշխատում մարտադաշտերում, քանի որ ազդանշանը հեշտ է խլացնել, բայց Starlink-ն աշխատում է»,- գրել է Մասկը Twitter-ում:
Մասկը հաստատել է, որ Starlink-ը մշտական հարձակումների է ենթարկվում ռուս հաքերների կողմից, «եւ նրանց ճնշման համակարգերը բարելավվում են»:
Նա ավելի վաղ նշել էր, որ Ուկրաինայում Starlink-ի գործողությունը «SpaceX-ին արժեցել է 80 միլիոն դոլար, եւ մինչեւ տարեվերջ կգերազանցի 100 միլիոն դոլարը»։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը Axios-ին ասել է, որ «նախարարությունը շարունակում է աշխատել ոլորտի հետ՝ Ուկրաինայի զինված ուժերի համար լուծումներ գտնելու նպատակով»:




























