Բրիտանիայում անշարժ գույքի մակարդակը կրճատվել է եւ հասել ամենացածր մակարդակի 2020թ. մայիսից ի վեր. այդ ժամանակ շուկան տուժեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս մասին գրել է The Guardian-ը՝ հղում կատարելով բրիտանական ամենախոշոր կառուցապատողի՝ Barratt-ի տվյալներին։
2022թ. հուլիս-սեպտեմբերին Բրիտանիայում տների ամենօրյա վաճառքը նվազել է մեկ երրորդով՝ անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։ Միայն սեպտեմբերին վաճառվել է 44 տոկոսով ավելի քիչ բնակարան, քան 2021թ. սեպտեմբերին։ Այդ պատճառով կառուցապատողի ակտիվները նվազել են մոտ 1 մլրդ սթեռլինգով։
Գնահատողների թագավորական ինստիտուտի (RICS) գնահատմամբ՝ բնակարանի պահանջարկը կրճատվել է հիպոտեկային շուկայում քաոսի եւ անորոշության պատճառով։ Դա, իր հերթին, տեղի է ունեցել Լիզ Թրասի գլխավորած կառավարության քաղաքականության պատճառով։
Պարբերականի տվյալներով՝ տոկոսադրույքի բարձրացման պատճառով տների սեփականատերերի համար ավելի դժվարացել է հիպոտեկ վճարելը։ Բացի այդ, շարունակում են բարձրանալ պարենի եւ էներգակիրների գները։
Հոկտեմբերի սկզբին բրիտանական Nationwide Building Society հիպոտեկային ընկերության տվյալներից հայտնի է դարձել, որ բնակարանի միջին գները Բրիտանիայում 2022թ. սեպտեմբերին չեն ավելացել օգոստոսի ցուցանիշների համեմատ, այսինքն՝ առաջին անգամ ավելացում չի եղել 2021թ. հուլիսից հետո։





























