Երկու օր առաջ Ատլանտյան օվկիանոսի արեւելյան հատվածում ձեւավորված «Կատյա» արեւադարձային մրրիկը սեպտեմբերի 1-ին վերածվել է փոթորկի, հայտնում է ԱՄՆ փոթորկների նախազգուշացման ազգային կենտրոնի ինտերնետային կայքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Օդերեւութաբանները չեն համարձակվում պնդել, որ մրրիկը հասել է ցամաքին: Ներկայումս «Կատյան» գտնվում է ԱՄՆ ափից երեք հազար կիլոմետր արեւելք:

Արեւադարձային մրրիկին անուն է տրվում, երբ քամու ուժգնությունը հասնում է ժամում 62 կմ: Մրրիկը դառնում է փոթորիկ, երբ քամու ուժգնությունը գերազանցում է ժամում 119 կմ-ն:

Անցած հանգստյան օրերին ԱՄՆ արեւելյան ափի վրա էր հարձակվել «Այրին» մրրիկը, որի հետեւանքով 38 մարդ զոհվել է: