Հայաստանում 12 ամսյա գնաճը 2011 թ. օգոստոսի դրությամբ կազմում է 4.8 տոկոս, տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: 2011 թ. ընթացքում սա գնաճի ամենացածր տեմպն է, եւ համապատասխանում է պետական բյուջեի մասին օրենքով սահմանված միջակայքին (4+-1.5 տոկոս):
Նշենք, որ գնաճի ամսական հաշվարկն ավարտվում է տվյալ ամսի 20-ին, ինչից հետեւում է, որ շաքարավազի վերջին թանկացումն այս ցուցանիշի հաշվարկման ժամանակ հաշվի չի առնվել:
Հիշեցնենք, որ հուլիսին 12ամսյա գնաճի տեմպը 6.3 տոկոս էր:
ԱՎԾ տեղեկացմամբ` 2011թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 0.6% գնանկում:




























