Կրեմլի պատերի տակ եւ Մեծ թատրոնի մոտակայքում անցյալ գիշեր` օգոստոսի 31-ին, փոխհրաձգություն են կազմակերպել կովկասցիները եւ Միջին Ասիայի բնակիչները: Հրազենային վնասվածքներով երկու երիտասարդներ հոսպիտալացվել են, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը:

Կոնֆլիկտը տեղի է ունեցել երկու խումբ տղամարդկանց միջեւ, «որոնցից մեկը վառ ընդգծված կովկասյան արտաքին ուներ, իսկ երկրորդը` ասիական»,-իրավապահ մարմինների աղբյուրի խոսքն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:

Միջադեպի մասնակիցների թվի, պատճառների մասին ոչինչ հայտնի չէ: