Ամերիկացի դիզայները թողարկել է ձիու կոշիկի առաջին ապրանքանիշը, գրում է NY Post-ը։
The Shoe Surgeon ակադեմիայի շրջանավարտ, դիզայներ Մարկուս Ֆլոյդը հայտարարել է իր սեփական «Horse Kicks» ապրանքանիշի թողարկման մասին, որը մասնագիտանալու է ձիերի համար սպորտային կոշիկներ ստեղծելու մեջ: Իր դեբյուտային հավաքածուի համար Ֆլոյդը վերաիմաստավորել է այնպիսի հայտնի սպորտային կոշիկներ, ինչպիսիք են Air Jordan 1, New Balance 650 եւ Yeezy BOOST 350 V2: Այս մոդելների ճանաչելի մանրամասները պահպանվել են, սակայն կոշիկների ձեւը հարմարեցվել է ձիու սմբակներին համապատասխանելու համար: Նոր պայտերը առաջին անգամ կփորձարկվեն նոյեմբերի 4-ին եւ 5-ին Կենտուկիում կայանալիք Breeders' Cup Thoroughbred մրցավազքում:
Հաղորդվում է, որ ապրանքանիշը կարող է արժենալ մոտ 1200 դոլար։




























