Ուկրաինայի արտաքին ֆինանսավորման կարիքները կարող են հասնել ամսական 5 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտարարել է ԱՄՀ տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան, գրում է Reuters-ը։
Անցած շաբաթ ԱՄՀ-ի աշխատակիցները Վիեննայում հանդիպել են Ուկրաինայի իշխանության հետ՝ քննարկելու երկրի ֆինանսական կարիքներն ու վարկավորման լայնածավալ ծրագիրը։
Գեորգիեւան վճռականորեն աջակցել է Ուկրաինայի՝ ֆինանսական կարիքներն ու աջակցությունը համակարգող մեխանիզմ ստեղծելու կոչերին։
Նա գոհունակություն է հայտնել, որ Ուկրաինայի ղեկավարներն այս «բացառիկ դժվար ժամանակներում» կարողանում են կառավարել տնտեսությունը։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը նաեւ 35 միլիարդ դոլար է խոստացել 2022 թվականին երկրին աջակցելու համար։





























