Թուրքիայի Սիվասի ծերանոցում ապրող 81-ամյա Շեմսի Քուվրագը Ռամադանի տոնի առթիվ այցելել է որդու տուն, որտեղ ենթարկվել է թոռան հարձակմանը։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ տանը խոսակցության ժամանակ 26-ամյա թոռը՝ Սեմա Քուվագը սաստել է տատին՝ ասելով, թե շատ է խոսում եւ մկրատը մտցրել նրա աչքը։
Կատարվածից ապշած որդին անմիջապես 81-ամյա մորը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ ծեր կնոջը վիրահատության են ենթարկել, իսկ թոռը, ով ըստ պնդումների՝ շիզոֆրենիայով է տառապում, ձերբակալվել է։



























