Չինաստանը կբախվի զգալի տնտեսական անկման, որը կազդի մնացած աշխարհի վրա, ասել է ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Սթիվեն Մնուչինը, հաղորդում է Bloomberg-ը։

«Ակնհայտ է, որ Չինաստանում զգալի անկում կլինի, եւ դա կազդի համաշխարհային տնտեսության վրա»,- ասել է Մնուչինը, որն այժմ Liberty Strategic Capital-ի կառավարիչ գործընկերն է: «Ամեն ինչ կվատանա, նախքան լավանալը»։

Նրա խոսքով, մարդիկ նախկինում թերագնահատում էին տնտեսական ռիսկերը, իսկ հիմա «մենք գերագնահատում ենք դրանք։ Հանկարծ բոլորը աներեւակայելի բացասական դարձան»:

«Կարծում եմ՝ դուք կտեսնեք, թե ինչպես ԱՄՆ-ում գնաճը վերահսկողության տակ կառնեն, եւ դա հավանաբար տեղի կունենա երկու տարվա ընթացքում»,- ասել է նա: