Մոտ ապագայում նախատեսում ենք ակտիվ գործողությունների անցնել։ Այս մասին ԱԺ-ում հոկտեմբերի 27-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գեղամ Մանուկյանը։

Ընդդիմությունը հանրահավաքներից ու բողոքի ակցիաներից բացի մտադիր է այցելել մարզեր, հանդիպել քաղաքացիների հետ, ակտիվորեն զբաղվել օրենսդրական գործունեությամբ։ Մանուկյանի խոսքով՝ վերջին մեկուկես ամսվա ընթացքում հանրային քննարկումներ են անցկացվել։ «Ազգային ժողովում աշնանային նստաշրջանի մեկնարկից հետո մենք  փորձագետների հետ խորհրդարանի պատերից դուրս լայնամասշտաբ քննարկումներ նախաձեռնեցինք քաղաքական եւ սոցիալ-տնտեսական հարցերի վերաբերյալ։ Այս ամենն անավարտ մնաց սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի պատճառով։ Մեր շատ գործընկերների՝ պատգամավորների, կուսակցական գործիչների, ակտիվիստների առաջիկայում կտեսնեք մարզերում»,-ասաց պատգամավորը։

Մանուկյանը, սակայն, կոնկրետ ժամկետներ չնշեց։