TRT 1 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թուրքական Գեմլիկում տեղի է ունեցել TOGG ապրանքանիշի առաջին սերիական էլեկտրամոբիլի գործարանի բացման արարողությունը, որին մասնակցել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էլեկտրական մեքենաներն առաջինը կստանան Թուրքիայի 81 նահանգապետները, ինչպես նաեւ արտասահմանում թուրքական դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, ասել է տրանսպորտի փոխնախարար Ֆաթիհ Քաչըրը։ TOGG-ի գլխավոր տնօրեն Գյուրջան Քարաքաշը հայտնել է, որ մինչեւ 2030 թվականը նախատեսվում է հավաքել մոտ 1 մլն ավտոմեքենա, որոնց գինը կտատանվի 43 000- 54 000 դոլարի մինչեւ։

Նոր գործարանի հզորությունը նախատեսված է տարեկան 170 000 էլեկտրական մեքենա արտադրելու համար։ Առաջին TOGG էլեկտրական մեքենաները Թուրքիայում կհայտնվեն մինչեւ 2023 թվականի առաջին եռամսյակի վերջը՝ համապատասխան հավաստագրումից հետո։

TOGG-ը կթողարկի սեդաններ եւ քրոսովերներ։ Վերջինս, ըստ արտադրողի, կարող է 4,8 վայրկյանում մինչեւ 100 կմ/ժ արագություն զարգացնել, մինչեւ 80 տոկոսով լիցքավորվել կես ժամում, ինչպես նաեւ մինչեւ 500 կմ անցնել մարտկոցի մեկ լիցքավորումով։