Մերձմոսկվայում սեպտեմբերի 1-ին ձերբակալվել է «օրեքով գող» Մամուք Միքելաձեն` վրացական գողական ընտանիքի ներկայացուցիչը:
Նա Դեդ Հասանի եւ Թարոյի միջեւ առաջացած խոշոր վեճի ժամանակ հանդես է եկել Դեդ Հասանի օգտին եւ մտերիմ էր «Դեդ Հասանի» մտերիմ «Յապոնչիկի» հետ:
45-ամյա ձերբակալվածի մոտ բռնագրավվել է 5 գրամ հերոին: Նախօրեին փորձաքննությունը հաստատել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որից հետո հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ` «թմրանյութերի անօրինական շրջանառություն» հոդվածով, «Ինտերֆաքս»-ին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը:




























