ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը անհրաժեշտ է համարում ապագայում պաշտոնավարման ժամկետի ավելացումը։Երեքշաբթի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն այս մասին ասել է նա։

Բելառուսի  ղեկավարը կատակով հարց է ուղղել գլխավոր քարտուղարին՝ «Դու այնտեղ՝ Մոսկվայում,  շատ երկար չե՞ս մնացել»։

«Ոչ: Ի դեպ, դա արդեն իմ մասին չէ, բայց գլխավոր քարտուղարի համար երեք տարին կարճ ժամկետ է։ Դա պարզապես ապագայի համար պետք է  մտածել: Քանի որ իսկապես շատ գործունեություն կա, եւ մինչեւ այդ ամենին տիրապետես եւ քեզ սկսես վստահ զգալ, ժամանակ է պետք։ Եվ ժամանակը շատ արագ է թռնում։ Եվ երեք տարին՝ դա, իհարկե․․․ բավարար չէ», - ԲԵԼՏԱ-ն մեջբերում է Զասի խոսքը։

Լուկաշենկոն խոստացել է այդ հարցը քննարկել ՀԱՊԿ երկրների ղեկավարների հաջորդ նիստին։