Նոյեմբերի 1-ին, ժամը 15:55-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղի վերջնամասում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 3500 հակ անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 18։17-ին, մարվել՝ նոյեմբերի 2-ին, ժամը 00:03-ին: Արվել է մոտ 3000 հակ անասնակեր։




























