Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ըտրվել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ։

Նրա տեղակալ է ընտրվել ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը։

Հակոբ Արշակյանը որպես ՀԱՊԿ ԽՎ-ի մշտական հանձնաժողովի նախագահ նիստի մասնակիցներին զեկուցել է 2022թ. ՀԱՊԿ-ում նախագահելու շրջանում Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունների իրականացման ընթացքի մասին։

Նիստի մասնակիցները՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների ներկայացուցիչները, դիտարկում են ՀԱՊԿ հավաքական պատասխանատվության ներքո գտնվող Կովկասյան տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի մասին հարցը։