«Դոմ-2» հեռուստաշոուի մասնակցի` Անդրեյ Կադետովի սպանության գործով 2010 թ. դեկտեմբերի վերջին մեղադրանք է ներկայացվել Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգի ԱԻՆ-ի գլխավոր վարչության նախկին քննիչ 23-ամյա Յուրի Ժիդկովին:

Սանկտ-Պետերբուրգի շրջանի  քննչական վարչությունն ավարտել է Կադետովի սպանության գործով տարվող հետաքննությունը, սեպտեմբերի 2-ին հաղորդում է գերատեսչության կայքը:

Հիշեցնենք, որ Կադետովի տան մոտ նրա վրա հարձակված տղամարդը դանակի 14 հարված է հասցրել երիտսարդին: Ստացված վնասվածքներից Կադետովը մահացել է: