Բոսֆորի տակով անցնող «Մարմարա» երկաթուղային թունելում գնացքների տեղշարժը դադարեցվել է արտակարգ իրավիճակի պատճառով։ Այս մասին չորեքշաբթի, նոյեմբերի 2-ին, հայտնել է İhlas Haber Ajansı գործակալությունը։

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ թունելում տեղի ունեցած միջադեպի մասին ուղեւորներն իմացել են Ստամբուլի ասիական հատվածում գտնվող «Ուսկյուդար» կայարանում։ Այնտեղ բարձրախոսների օգնությամբ մարդկանց տեղեկացրել են, որ «բոլոր ուղեւորները պետք է անհապաղ լքեն կայարանի հարթակները՝ արտակարգ իրավիճակի պատճառով»։

Թե ինչն է եղել գնացքները կանգնեցնելու պատճառը, դեռ չի հաղորդվում։ Տեղական հեռուստաալիքները հրապարակում են կադրեր, որոնցում երեւում է, թե ինչպես են մարդիկ արագ հեռանում կայարանից։