Թուրքիայի Անթալիա հանգստավայրում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման վարչությունը (AFAD):

«Միջերկրական ծովում Անթալիայի Կումլիջա շրջանի մոտ 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ժամը 20:41-ին։ Երկրաշարժի խորությունը հայտարարվել է 22,35 կմ»,- հայտնել են վարչությունից։