Futuro Vegetal կազմակերպության երկու էկոակտիվիստներ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Պրադո ազգային թանգարանում իրենց սոսնձել են իսպանացի նկարիչ Ֆրանսիսկո Գոյայի նկարների շրջանակներին, հաղորդել է շարժումն իր սոցիալական ցանցերում:

«Պրադո թանգարանում մենք սոսնձվեցինք Գոյայի «Մախա»-ներին: Անցյալ շաբաթ ՄԱԿ-ը խոստովանեց, որ անհնար է մնալ Փարիզի համաձայնագրով սահմանված 1,5 միջին ջերմաստիճանից ցածր մակարդակում՝ նախաարդյունաբերական մակարդակի համեմատ»,- ասվում է կազմակերպության Twitter-ում:

Կազմակերպության հրապարակած տեսանյութի համաձայն՝ երկու աղջիկներն իրենց ձեռքերը սոսնձել են Ֆրանցիսկո Գոյայի «Մերկ Մախան» եւ «Հագնված Մախան»՝ նկարների շրջանակներին եւ երկու նկարների միջեւ պատին սեւ ներկով թողել «+1,5 աստիճան» հաղորդագրությունը։