Վենետիկի կինփառատոնի երկրորդ օրվա հիմական ինտրիգը դարձել է Մադոննան իր նոր ֆիլմով, որը նկարահանված է Մեծ Բրիտանիայի Միացյալ թագավորության թագավոր Էդվարդի եւ ամերիկուհու սիրո պատմության հիման վրա: Սյուժեն գրեթե չի տարբերվում իրական պատմությունից, Էդվարդը հրաժարվում է գահից եւ թագից հանուն ամուսնալուծված ամերիկուհու:

Կինոքննադատները հիասթափություն են արտահայտել ֆիլմի վերաբերյալ՝ նշելով, որ դրանում կա չափազանց շատ հուզականություն եւ երաժշտություն: Չնայած նշված հանգամանքին՝ Մադոննան հպարտանալու առիթ ունեցել է: Նա լրագրողների եւ հյուրերի ուշադրությունը գրավել է իր թիթեռնիկներով զգեստով: РБК-ն գրում է, որ հայտնի փոփ-աստղը կինոփառատոնի երկրորդ օրը ներկայացել էր ալ կարմիր թիթեռնիկներով զարդարված շքեղ զգեստով, վաթսունականների սանրվածքով եւ կարմիր կոշիկներով, եւ նույն գույնով ներկած շրթունքներով:

Փառատոնում, սակայն, հաջողություն է ունեցել Դեվիդ Կրոնենբերգը (David Cronenberg) իր «Վտանգավոր մեթոդ» (A Dangerous Method) ֆիլմով: Կինոնկարը հոգեվերլուծության «հայրեր» Զիգմունդ Ֆրոյդի եւ Կարլ Յունգի կոնֆլիկտի մասին, ինչպես նաեւ Յունգի եւ նրա պացիենտ Սաբինա Շպիլռեյնի սիրային կապի մասին: Դերերում հանդես են գալիս Վիգո Մորթենսենը, Մայքլ Ֆասբենդերն ու Կիրա Նայթլին: