Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի ստեղծած Bezos Land հիմնադրամը խոստացել է մինչեւ 2030 թ․ 1 մլրդ դոլար հատկացնել ածխածնի պաշարների եւ կենսաբազմազանության պաշտպանությանը: Ելիսեյան պալատն այս մասին հաղորդել է այն ժամանակ, երբ Ֆրանսիայի առաջնորդը բանակցությունների առաջին շարքն է անցկացրել Եգիպտոսում COP27 գագաթաժողովում:
Հաղորդվում է, որ Գաբոնի եւ Ռուանդայի նախագահները նույնպես COP27 գագաթաժողովում հետաքրքրություն են ցուցաբերել անտառների եւ բնական ածխածնի պաշարների պաշտպանության միջոցների ձեռնարկման հարցում:
Մինչ այժմ Բեզոսի բարեգործական կազմակերպությունը 10 մլրդ դոլարի իր հիմնադրամի 30 տոկոսն է հատկացրել բնության պահպանության, վերականգնման եւ պարենային համակարգերի վերափոխման համար:




























