Հայաստանում նոյեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արեւմտյան՝ 2-5 մ/վ։  Օդերեւութաբանների նախնական կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը, մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +12+14։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +7 + 10,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +7 + 9,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 10 + 13,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5 + 9,

Լոռիում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 7 + 10,

Տավուշում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 8 + 12,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +5 + 9,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 10 + 14,

Արարատում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 12 + 15,

Արմավիրում՝ գիշերը՝ -1 + 2, ցերեկը՝ + 12 + 14,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +6 + 8,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 12 + 15,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 10 + 15,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +8 + 12,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +2 + 4, ցերեկը՝ + 12 + 14։