Ռուսաստանը դատապարտում է Սիրիայի դեմ ԱՄՆ-ի եւ Եվրամիության պատժամիջոցները։ Դուշանբեում ընթացող ԱՊՀ գագաթաժողովին այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է РБК-ն։

«Մենք միշտ ասել ենք, որ միակողմանի պատժամիջոցները դրական փոփոխությունների չեն բերում եւ նոր ճգնաժամեր են առաջացնում»,- ասել է Լավրովը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը «դեմ է միակողմանի պատժամիջոցներին»։

Սիրիայի դեմ ԱՄՆ-ի եւ Եվրամիության պատժամիջոցները, մասնավորապես, սահմանափակում են Սիրիայի գործող ղեկավարության եւ գործարարների մուտքը արեւմտյան երկրներ, ինչպես նաեւ սառեցվում է արաբական այդ երկրի հետ գործնական համագործակցությունն ու սառեցվում են բանկային  հաշիվները: