Ճապոնիայի կայսրը՝ 62-ամյա Նարուհիտոն, շագանակագեղձի հիպերպլազիա ունի, տեղեկացրել է Kyodo գործակալությունը։

Նարուհիտոյի վիճակը երկյուղներ չի առաջացնում, նշել է գործակալությունը, բայց նա պետք է լրացուցիչ հետազոտություն անցնի՝ հնարավոր բարդությունները պարզելու համար։

Նարուհիտոն գահ է բարձրացել 2019թ. մայիսի 1-ին։