Բուդապեշտում 97 տարեկան հասակում վախճանվել է երկարատեւ հետախուզման մեջ գտնվող նացիստ-հանցագործ Շանդոր Կեպիրոն:

Հուլիսին Բուդապեշտի դատարանը անմեղության դատավճիռ էր կայացրել Շանդոր Կեպիրոնի գործով, ով մեղադրվում էր նացիստների հետ համագործակցության եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած մասսայական սպանությունների մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Կեպիրոն մեղադրվում է 1942 թ. սերբական Նովի-Սադ քաղաքում շրջափակված 1,2 հազար հրեաների, սերբերի եւ գնչուների սպանության մեջ: Հետաքննության կարծիքով, նա կարող էր անձամբ մասնակցել 36 հոգու չեզոքացման գործին: Սպանության իրականացման համար Կեպիրոյին սպառնում էր ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում:

Կյանքի վերջին տարիներին Կեպիրոն ապրել է Բուդապեշտում, որտեղ նրա տունը գտնվել է Եվրոպայում ամենախոշոր սինագոգի դիմաց: