Իրանի իշխանությունները Սաուդյան Արաբիային կոչ են անում չփորձել Թեհրանի «ռազմավարական համբերությունը Իսլամական հանրապետությունում բողոքի մթնոլորտ ստեղծելու հետ կապված։ Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Սեյեդ Էսմաիլ Խատիբը։

«Իրանում ցանկացած անկայունությունը կարող է  տարածվել նաեւ տարածաշրջանի երկրներում։ Մինչեւ հիմա Իրանը ռազմավարական համբերությամբ է զինվել, սակայն նա ոչ մի երաշխիք չի տալիս, որ այն կպահպանի թշնամական գործողությունների շարունակման դեպքում», — ասել է Խատիբը։

Նախարարի ուղերձը կապված է սաուդյան Iran International  հեռուստաալիքի հակաիրանական գործունեության հետ, որով իբրեւ թե քարոզչություն է տարվում երիտասարդներին բողոքի ցույցերի դրդելու համար։