Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական կոմիտեն տեսակոնֆերանսի ձեւաչափով նիստ է անցկացրել եւ քննարկել նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցությունը։

«Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունները, ինչպես նաեւ միացյալ շտաբի եւ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները»,- հայտնել է գերատեսչությունը։

Նիստի ընթացքում կայացել է հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության,  նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելու միջոցների, ինչպես նաեւ միության պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցույթան արդիական հարցերի վերաբերյալ կարծիքների փոխանակում։

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հանդես է եկել զեկույցով, որում նշել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի ինտեգրումը ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը ամենակարեւոր խնդիրներից մեկնէ։

ՀԱՊԿ միացյալ շտաբին հանձնարարվել է ձեւավորել ուսումնական կենտրոնների եւ զորափորձարանների ցանկ Հավաքական խաղաղապահ ուժերի պատրաստության ապահովման համար, մշակել փաստաթղթեր ռազմական դիտորդների, ՄԱԿ-ի շտաբի սպաների եւ ՀԱՊԿ ՀԽՈւ հրամանատարության սպաների պատրաստության դասընթացների ընդունման կարգի վերաբերյալ, ինչպես նաեւ պատրաստել առաջարկներ միջազգային թռիչքների վերաբերյալ համաձայնագրերում փոփոխություններ կատարելու համար: