Մոնիկա Բելուչին իր ամուսնու` Վենսան Քասելի հետ ժամանել է Վենետիկի կինոփառատոն, որն այս օրերին անցկացվում է Լիդո կղզում:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», եթե Մոնիկայի ամուսինն այստեղ ներկայացնում էր «Վտանգավոր մեթոդ» ֆիլմը, ապա Մոնիկան եկել էր սեփական` «Կրքի այն ամառը» ֆիլմի պրեմիերային, որտեղ դերասանուհին գլխավոր դերում է: Այդ ֆիլմը էրոտիկ դրամա է, որտեղ խոսքը գնում է նկարչի մասին, ով տառապում է սիրելի կնոջ հեռանալուց հետո:
Նկարահանման հրապարակում Բելուչիի գործընկերը եղել է երիտասարդ դերասան Լուի Գարելը, ում հետ Մոնիկան երեկ երեկոյան դուրս է եկել գորգուղի:
Կինոռեժիսոր Դեվիդ Կրոնենբերգը ներկայացրել է «Վտանգավոր մեթոդ» նոր ֆիլմը, որը պատմում է Ֆրեյդի եւ Յունգի միջեւ կոնֆլիկտի պատմությունը, ինչպես նաեւ Յունգի եւ նրա հիվանդի սիրավեպի մասին:
Կիրա Նայթլին, ով խաղացել է Սաբինայի դերը, նշել է, որ այդ դրվագների հետ կապված խնդիրներ չի ունեցել: «Եթե դու դերասանուհի ես, ապա դու խելագար ես ըստ սահմանման: Կիրա Նայթլին պատրաստվում էր դերին, ինչպես միշտ, ավելի հստակ շատ գրքեր էր կարդում»,- հաղորդում է ivona.bigmir.net-ը:




























