Եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին հայտարարել է, որ ԵՄ երկրները բավականաչափ գազ են կուտակել՝ առաջիկա ձմռանը դիմանալու համար։
«Գազի պահեստները լցնելու ներկայիս ջանքերը բավարար են թվում, որպեսզի մեր տնտեսությունները հաղթահարեն այս ձմեռը»,-ասել է նա։
Եվրահանձնակատարն ընդգծել է, որ պահանջարկի նվազեցման քաղաքականության շարունակությունը եւ մատակարարումների դիվերսիֆիկացումը Եվրամիությանը պետք է հնարավորություն տան մինչեւ 2024 թվականի վերջ խուսափել գազի լուրջ պակասից:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով EnergyScan էներգետիկ շուկայի վերլուծության հարթակի տվյալները, հայտնել էր, որ Եվրոպան հոկտեմբերին գազի սպառումը տարեկան կտրվածքով կրճատել է 22 տոկոսով:





























