Ստամբուլի հետիոտնային զբոսաշրջային Իսթիքլալ փողոցում այսօր տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 6-ի, վիրավորվել է՝ 53 մարդ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ինդոնեզիա թռչելուց առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 6-ի վիրավերվել է 53 մարդ»,- ասել է նա։
Նախագահը դատապարտել է Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը։




























