Հայաստանում կպարտադրեն վերանվանել բուքմեյքերական անվանումներով լրատվամիջոցները։ Այս մասին նոյեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ տեսալսողական լրատվամիջոցները պետք է անվանափոխվեն վեց ամսվա ընթացքում, այլապես նրանք չեն կարողանա լիցենզիա ստանալ։ «Արգելքը կտարածվի ոչ միայն բուքմեյքերական ընկերությունների անվանումների, այլ նաեւ խաղատների, շահումով այլ խաղերի անվանումների վրա»,-ասաց պատգամավորը։





























