Գերմանիային շտապ անհրաժեշտ են գազային տուրբիններ՝ էլեկտրացանցերը կայունացնելու համար։ Գերմանիան շատ դանդաղ է շարժվում, որպեսզի մինչեւ 2030 թվականը հասնի 30 ԳՎտ գազային տուրբինների հզորությանը, որոնք անհրաժեշտ են նրա բաշխիչ ցանցերը կայունացնելու համար։ Այս մասին հայտարարել է GE Gas Power ռազմավարության գծով փոխնախագահ Մարթին Օ'Նիլը, գրում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ գազային տուրբինները կարող են ապահովել մատակարարումների արագ աճ, սակայն ցանցերի համար անհրաժեշտ են օժանդակ ծառայություններ՝ առաջիկա տարիներին մատակարարումների տատանումները հարթելու համար։
Միայն 4 ԳՎտ-ն է պլանավորման փուլում, մինչդեռ պլանավորման, թույլտվությունների ստացման եւ ենթակառուցվածքների կառուցման համար անհրաժեշտ ժամկետները հինգ տարի են, ասել է նա։ «Մենք ունենք լուրջ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց թվում է, թե մենք փակուղի ենք մտել»,-ասել է Օ'Նիլը: «Ներդրողները պետք է իմանան, թե ինչպես կարող են ժամանակին վերադարձնել իրենց ներդրումներ»,-հավելել է նա։
Ունենալով էներգակիրների ռուսական արտահանման պակաս՝ Գերմանիան լրացնում է կարճաժամկետ բացերը՝ մատակարարելով ավելի շատ ածուխ եւ ատոմային էներգիա, քան նախատեսված էր որպես վերականգնվող էներգիայի երկարաժամկետ ներդրման մաս։
Օ'Նիլը նաեւ շեշտել է գազային տուրբինների երկարակեցությունը: Ըստ նրա՝ դրանք բնական գազի ալիք են, բայց ապագայում կարող են վերապրոֆիլացվել ցածր ածխածնային եւ առանց ածխածնի վառելիքի համար։




























